Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրած օպերացիան դրական արդյունք է տվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ սեպտեբերի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Արմեն Կարապետյանը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս  ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով հետախուզվում էր   ոստիկանության  Նոր Նորքի բաժնի կողմից:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական  և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին անգամ, թե որ հատվածներում է հնարավոր նրա թաքստոցների տեղերը ու  «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիայի արդյունքում հավանաբար Ա. Կարապետյանը, տեղեկանալով, որ  Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչերը  դուրս են եկել իր հետքի վրա և այլևս տեղ չունի փախնելու, այսօր ներկայացել է:

Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիրի քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱՀ