ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով 2021 թ․ հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները:
Ի. Հակոբյանը հրապարակել է նաև 2021 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վիճակագրությունը։
Ըստ այդմ՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում հարուցվել է՝
- 241 վարչական վարույթ,
- 177-ը դիմումի հիման վրա։
Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 54 վարչական ակտ, տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր։
Հարուցված վարչական վարույթներից 105-ը կարճվել է, որից 50-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով։
Ստացված 177 դիմում-բողոքներից՝
- 2-ը՝ աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը,
- 175-ը՝ վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, որից՝
- 98-ը վերաբերել է օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձը չվճարելուն,
- 38-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն,
- 39-ը՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների խախտումներին։
Դիմումից հրաժարվելու հիմքով կարճված վարչական վարույթները կազմում են դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթների ավելի քան 28 %-ը։
ԱԱՏՄ վարչության պետի խոսքով՝ 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են 48 տնտեսվարող սուբյեկտներ.
• հրապարակվել է 20 հանձնարարագիր,
• ավարտվել է 16 թեմատիկ ստուգում,
• կազմվել է 11 ստուգման ակտ և տրվել է 11 կարգադրագիր` խախտումների և թերությունների վերացման մասին,
• տրվել է 5 տեղեկանք,
• ընթացքի մեջ է 4 թեմատիկ ստուգում։
--00--ԱԹ