18000 դրամ ստացողները չեն զրկվի 25000-ներից. կառավարության որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Կառավարությունն այսօր՝ հունվարի 17-ին, անցկացրած հերթական նիստի ընթացքում որոշեց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը հաշվի առնել  2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:

Ըստ այդմ՝ 18000 դրամ ստացողներին կտրամադրվինաև 25000 դրամ։

2019 թվականի հունվարից կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, շահառուները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: