Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները չեն խափանում ՌԴ նրա այցի հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Աշխարհ

Ռուսաստան այցի նախօրեին Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները տհաճ հետք են թողնում, բայց դա չի խափանում հաջող և կառուցողական այցի հեռանկարները։ Ինչպես գրում է militarynews.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս իրավիճակում, հավանաբար, մի փոքր տհաճ հետք թողեց, որ նման հայտարարություններ սկսեցին հնչել այն օրերին, երբ ավարտվել են առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Բայց, այնուամենայնիվ, դա չի խափանում նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան աշխատանքային այցի հեռանկարները», - ասել է Պեսկովը: