Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ավտոմեքենաներից մեկը հայտվել է ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հասարակական

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Թորոս գյուղի վարչական տարածքում, ճամբարի հարևանությամբ բախվել են Պետրոս Մխոյանի վարած Nissan X-Trail և Գաբրիել Աղաջանյանի վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Nissan Skyline-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ Nissan X-Trail-ը միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:   Վթարի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն:   

Տեսանյութեր