Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՌԴ դեսպան - Տեր-Պետրոսյան

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ»,- հայտնել է նա:

--00--ԱԹ