Մենք պատերազմին մենակ էինք, իսկ Բաքու ամեն օր տասնյակ ինքնաթիռներ էին իջնում

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Բանակը և կամավորականները կռվել են ամեն մի սանտիմետրի համար։ Փառք ու պատիվ մեր հերոսներին։ Կռիվը հեշտ պայմաններում չէր, հաստատված տվյալներով 7000 վարձկան ահաբեկիչ է կռվել Արցախի դեմ։ Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունը․ տեղեկացնում ենք «Արցախպրես»-ի ռեպորտաժից։

«Տարբերությունը շատ մեծ էր այն պարագայում, երբ Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը։ Պատերազմի օրերին ամեն օր տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայան՝ ժամանակակից զենք զինամթերք կրելով։ Իսկ մենք ի՞նչ ունեինք․  մենք մենակ էին, նորից եմ կրկնում՝ մենակ էինք»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ