Քոչարյանն ու Փաշինյանն են այս պարտության ճարտարապետները, նրանց որոշումները հանգեցրին սրան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են պատերազմը, դրան հաջորդող քաղաքական և դիվանագիտական իրադարձությունները, ինչպես նաև այդ ամենի հետևանքները։

Զուրաբյանի համոզմամբ, Քոչարյանն ու Փաշինյանն են այս պարտության ճարտարապետները, նրանց որոշումները հանգեցրեցին սրան։ Նրա կարծիքով, այս պատերազմը կարող էր չլիներ, եթե Փաշինյանը համաձայներ կարգավորմանը, բայց նա չկանգնեցրեց, քանի որ դրանով նրա կարիերան կավարտվեր։

«Կարիերայի և պետության կործանման միջև նա ընտրեց առաջինը»,-նշեց ՀԱԿ փոխնախագահը։ 

Զուրաբյանը խիստ քննադատության ենթարկեց նաև Թուրքիայի հետ վարվող հրապարակային երկխոսությունը։

«Թուրքիայի հետ վարվում է տգետ և անմեղսունակ քաղաքականություն, ինչո՞ւ են Թուրքիայի հետ հրապարակային խոսում ու հետո նվաստացման ենթարկվում, ո՞ւր են դիվանագետները»-հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։