Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել Է 232,3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

քովիդ

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 28-ին կազմել Է 232 միլիոն 316 հազար 272: Այս մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

COVID-19-ով պայմանավորված մահերի թիվը հասել Է 4 միլիոն 756 հազար 221-ի: Կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 43 միլիոն 116 հազար 432 վարակված, իսկ մահացածների թիվը հասել Է 690 հազար 426-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 678 հազար 786-ի, իսկ վարակից մահացածների թիվը կազմել Է 447 հազար 194 մարդ:

Աշխարհում վարակակիրների թվով երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 366 հազար 395 հիվանդացած, մահացել Է 594 հազար 653 մարդ:

--00—ՄՀ