Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի հող գրավողի դափնին ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

մուսինյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մի քանի հարցեր է հնչեցրել՝ ուղղված այս իշխանությանը։

«Մի առիթով ասել եմ.

ինչ էլ խոսի այսօրվա իշխանությունը, միևնույն է՝ չի փախչելու հետևյալ հարցերից.
- ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցություններով, խաղաղ ու արժանապատիվ լուծելու համար,
- ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չհրահրելու համար,
- ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր իսկ հրահրած պատերազմը կանխելու համար,
- ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու համար:
Պատասխանը մեկն է՝ ՈՉԻՆՉ:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար: Որևէ այլ բանական բացատրություն՝ պետության ու ժողովրդի դեմ գործված այս հանցանքին, գոյություն չունի»,-գրել է Մուսինյանը։

--00—ԼՄ