Ադրբեջանը փտած պարանով իրեն նետում է մեծ խնդիրների անդունդը. իրանական Մեջլիսի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Ադրբեջանի մայրաքաղաքը գտնվում է իրանական հրետանու հասանելիության սահմաններում, նման կարծիք է հայտնել իրանական մեջլիսի պատգամավոր Արդաշիր Մոթահարին, գրում է @bagramyan26-ը: 

«Օսմանյան կայսրության վերականգնման պատրանքով տարված Թուրքիան կրակի հետ է խաղում: Մինչդեռ Ադրբեջանը փտած պարանով իրեն նետում է մեծ խնդիրների անդունդը: Հյուսիսային հարևանի մայրաքաղաքը գտնվում է Իրանի զինված ուժերի հրետանու հասանելիության տակ (եթե նրանք (Ադրբեջանը՝ խմբ.) Դուրս են գալիս բարեկամության շրջանակից)»,-ասել է նա:

--00—ԼՄ