Արցախի ԱԺ-ում ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020թ. գործունեության մասին հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Արցախի ԱԺ

Սեպտեմբերի 28-ին հրավիրվել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին և այլ տեղեկություններ:

Հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը կազմել է 18,142,366.7 հազ. դրամ կամ փաստացի ծախսերի 33.7 %-ը: 4 ծրագրային կետերից 3-ը կատարվել են, մեկը կասեցվել է: Բոլոր ուղղություններով 22 արձանագրություն է կազմվել, բողոքարկումներ չեն եղել:

ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը հանձնաժողովին  ներկայացրեց  հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանություններն ու թերությունները: Անճշտությունների ընդհանուր գումարը կազմել է 476 մլն դրամ:

Պատգամավորները մի շարք հարցեր բարձրացրին, այդ թվում՝ հետհսկողական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին:

--00--ԱԹ