Հայ ազգը շատ հյուրընկալ է, սիրալիր. Ալաշկերտի մարզիչ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

«Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչն առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

«Ես որոշեցի գլխավորել ակումբը՝ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հրավերից հետո։ Հայ ազգը շատ հյուրընկալ է, սիրալիր, սիրում են Սերբիան և սերբերին։ «Ալաշկերտն ուժեղ ակումբ է։ Իմ գլխավոր առաջադրանքը լավ արդյունքներ ապահովելն է։ Շատ կարևոր է  նաև, որ մասնակցում ենք Կոնֆերենցիաների լիգային: Առաջին խաղում պարտվեց թիմը, դեռ 5 խաղ կա, ցանկացած միավոր, հաղթանակ և ոչ-ոքի հաջողություն կլինի թիմի համար»,- ասել է Միլանովիչը։

58-ամյա փորձառու մասնագետը գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի «Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» թիմերը:

--00—ՄՀ