ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել մայրաքաղաքի Ավանի և Էրեբունու սուպերմարկետներում

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերի պահպանման նկատմամբ:

Սեպտեմբերի 27-ին և 28-ին տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում:
Խախտումներ չեն արձանագրվել:
Ստուգայցերը շարունակական են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

--00—ՄՀ