Անդրեասյանն ուսանողներին ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նախարար

Անկախ ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգ և կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում, Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը՝ լավագույն տնտեսությամբ ու հզոր բանակով։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով արդարադատության շղթան բարեփոխելու Կառավարության ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուսանողները նախարար Անդրեասյանից հետաքրքրվել են արդարադատության մատչելիության ապահովման, կոռուպցիայից զերծ դատական իշխանություն ունենալու, քրեակատարողական համակարգը բարեփոխելու ու դատապարտյալների համար վերասոցիալականացման միջոցառումներ իրականացնելու ծրագրերից։

Կարեն Անդրեասյանը, պատասխանելով բոլորի հարցերին, ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, դրանց ընթացքը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, օրինապահ քաղաքացի ունենալուն միտված տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները և այլն։

Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ուսանողներին կարևոր հարցեր բարձրացնելու համար և Իրազեկ քաղաքացիների միավորմանը՝ Freedom House կազմակերպության աջակցությամբ միջոցառումը կազմակերպելու համար:

--00--ԱԹ