Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

ֆուտբոլ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում. տեղեկացնում են ՀՖՖ-ից:

«Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, շփվել եմ նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Երկուսն էլ ինձ ներկայացրել են ֆեդերացիայի ծրագրերը»,- ասել է  ֆուտբոլիստը։

 --00—ՄՀ