Արյունոտ ու ողբերգական պատերազմ. օր 3

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

24News-ը ներկայացնում է արխիվային կադրեր Արցախում ընթացող ողբերգական ու արյունոտ պատերազմից։ Սեպտեմբերի 29-ին՝ մարտական գործողությունների երրորդ օրը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ստեփանակերտի կենտրոնում հանդիպում են կամավորականների հետ։ Հարությունյանը հայտարարում է, որ ամբողջ ճակատով թշնամին ոչ մի առաջխաղաղում չունի՝ «մի քանի դիրք են վերցրել»։ «Տեխնիկան իրանց առաջ ա գալիս, խփվում ա, էլի առաջ են գալիս՝ էլի խփվում։ Ոչ հաշվում ենք, ոչ էլ հավես ունենք հաշվելու, թե ինչքան տեխնիկա ենք խփել», - հայտարարում է Հարությունյանը։ 

Կադրերում երևում է նաև հայտնի նկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանը, որը հրետանիով կրակում է թշնամու դիրքերի ուղղությամբ։ Հնչում է արդեն լեգենդար դարձած «համազարկով կրակ» մարտական հրամանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։