ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեծ ցավով տեղեկացա բոլորիս կողմից սիրված երգիչ, երգահան Հայկոյի մահվան մասին։
Ցավակցությունս եմ հայտնում նրա հարազատներին, ընկերներին, նրա երկրպագուներին։
Խաղաղությո՛ւն հոգուդ, սիրելի՛ Հայկո:
Ցավոք, քովիդը չի խնայում...
Խնդրում եմ, ևս մեկ անգամ զգոն լինենք և միասնական պայքարենք համավարակի դեմ»:
--00--ԱԹ