Վրաստանը հերքել է ԵՄ հետ առանց վիզային ռեժիմը սառեցնելու հնարավորության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Վրաստան ԵՄ

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանին «շատ մեծ սուտ» է որակել բրյուսելյան EUobserver պարբերականի տեղեկատվությունն այն մասին, որ Եվրամիության առաջատարն երկրները ծրագրում են քննարկել վրացական կողմի հետ առանց վիզային ռեժիմի սառեցման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դա մեծ սուտ է: Մեզ ոչինչ չի սպառնում, ամեն բան շատ լավ է»,- ասել է Զալկալիանին: Նա հայտնել է Վրաստանից ԵՄ-ում ապաստան հայցողների թիվը վերջին շրջանում նվազել է: ԱԳ նախարարը հավելել է նաև, որ առանց վիզային ռեժիմի՝ վրացական կողմի պարտականությունները դրական են գնահատվել, ուստի այդ մեխանիզմի սառեցման անհրաժեշտություն չկա:

EUobserver-ը գրել է, որ ԵՄ առաջատար երկրները, մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, աշխատանքային խմբերի մակարդակով քննարկումներ են իրականացնում Ուկրաինայում, Վրաստանի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների հետ առանց վիզային ռեժիմները սառեցնելու վերաբերյալ՝ կապված այդ երկրների քաղաքացիների կողմից ԵՄ միգրացիոն նորմերը խախտելու զանգվածային դեպքերի հետ: Ըստ պարբերականի տվյալների՝ Վրաստանից փախստականների ու ապաստան հայցողների թիվը 2021 թվականի ամռանը, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 51 տոկոսով, իսկ Մոլդովայից՝ 429 տոկոսով:

--00--