Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեղադրել է Բրիտանիային պարտավորությունները խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Լե Դրիան

Փարիզը պետք է վերանայի հարաբերությունները Լոնդոնի հետ, քանի որ վերջինս խախտել է իր պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Բրիտանիայի հետ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները: Լոնդոնը պետք է իմանա, որ խախտել է իր պարտավորությունները, այդ թվում և առևտրի համաձայնագրով ու համագործակցության մեջ»,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստին:

--00--ՀԱ