Եվրոպայի խորհուրդը ասում է, գործադիրը չի կարող միջամտել դատավորների անկախությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

արամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյաննն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է սույն թվականի սեպտեմեբերի 22-ին, ուղղակիորեն արձանագրվել է, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել իսկ դատավորների նկատմամբ այդ պրակտիկան՝ անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ (78-րդ կետ): Ավելին արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ պետք է նախատեսված լինի, հատկապես դատավորների լիազորությունների դադարեցման դեպքում (43-րդ կետ): 

Այսինքն Եվրոպայի խորհուրդը ասում է, գործադիրը չի կարող միջամտել դատավորների անկախությանը, իսկ դատավորներ Մարաբյանի, Հովհաննիսյանի, Ազարյանի և այլ իրական դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցող արդարադատության նախարարությունը, ոչ միայն անտեսում է այդ պահանջը, այլ մի հատ էլ հստակ ֆիքսում է, որ պետք է ավելի շատ վարույթներ հարուցի: Ամենակարևորը դեռևս ոչ մի վարույթ նույն նախարարությունը չի հարուցել իշխանության բոլոր հնարավոր ու անհնարին ցանկությունները կատարող հայտնի դատավորների նկատմամբ»:

--00—ԼՄ