Պատերազմի հետևանքով Ադրբեջանն ունի 2907 զոհ, անհետ կորած է 7 զինծառայող

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Ադրբեջան

44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2907 է, անհետ կորած է համարվում 7 զինծառայող։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը:

«Ռազմական դատախազության մարմինների աշխատակիցները՝ պետանվտանգության ծառայության ու ՆԳՆ մարմինների հետ համատեղ իրականացնում են ինտենսիվ օպերատիվ-քննչական միջոցառումներ, անհետաձգելի քննչական գործողություններ, բազմաթիվ փորձաքննություններ: Որոնողական խմբերն այդ ուղղությամբ մշտական աշխատանք են տանում: Մինչ այս պահն ամբողջությամբ նույնականազվել է 2907 զինծառայողի ինքնություն, այդ թվում՝ մարտերի ընթացքում անհետ կորած համարվողների: Շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ անհետ կորած 7 զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար»,- ասել է նա:

--00--ԱԹ