Toyota-ն տապալել է լուսացույցը, գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

վթար

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նազենի Ս.-ն, Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն, և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասելով դրանք և գլխիվայր շրջվել տեղեկացնում է shamshyan.com–ը:
Մեքենայի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերել օպերարտիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ապա նա տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:  

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

 --00—ՄՀ