Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

ճանապարհ

Իրան-Հայաստան ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Իրանական Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրենը այսօր այցելելու է Հայաստան՝ Տաթևի այլընտրանքային ճանապարհի նախագծին ծանոթանալու:

Նախատեսված է, որ Հայաստանում քննարկվելու է Տաթևի ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության հարցը:

Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի կառուցման մասին, որը հնարավորություն կտա շրջանցել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը:

Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն կտա շրջանցել Տաթևի ոլորանները և ավելի հարմար կլինի մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար:

--00--ԱԹ