Ովքեր ասում են՝ Շուշին, Հադրութը նվեր է Ալիևին,պղծում են այդտեղ նահատակված տղաների արյունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Բոլոր այն մարդկանց համար, ովքեր զոհվել են Շուշիի ու Հադրութի պաշտպանության ժամանակ, Շուշին ու Հադրութն Ալիևին նվեր չի տրվել: Ովքեր ասում են՝ Շուշին, Հադրութը նվեր են Ալիևին, պղծում են այդտեղ նահատակված տղաների արյունը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղության գնալու օրակարգին՝ պատգամավորը նշեց. «Թուրքիան խաղաղության դիմաց իր պայմանն է առաջարկում, մենք էլ մեր պայմանները, հեռակա գործընթաց է գնում, իրենք իրենց երկրի շահն են առաջ տանում, մենք էլ՝ մեր: Ստիպված, հարկադրված, թե ինքնակամ, պետք է գնալ խաղաղության, որովհետև խաղաղության հակառակ կողմը պատերազմն ու զոհերն են»: 

Մանրամասները՝ տեսանյութում։