Հարևանության քաղաքականությունն Իրանի համար կարևոր է, բայց այն պիտի երկկողմ լինի. Ռայիսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Կառավարության նիստում ելույթի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին: Նա նշել է, որ հարևանության քաղաքականությունը միշտ կարևոր է եղել Իրանի համար:

«Դրացիության քաղաքականությունը, սակայն, կախված է բարի կամքի, բարիդրացիության և կառուցողական համագործակցության ոգուց, ու այդ քաղաքականությունը պետք է երկկողմ լինի»,- ասել է նա:

--00--ԱԹ