Քուիրինալե պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի հրաժեշտի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ։

Նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ երկու երկրներն ունեն ընդհանուր շատ հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ և երկկողմ բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն:

Զրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի պաշտոնական արարողությունը: 

--00—ԼՄ