ՊՆ N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Հավաքների ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները, տրվել են ստորաբաժանումները ձմեռային փուլին նախապատրաստելու և առկա խնդիրները նշված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ։

--00--ԿԿ