Հայաստանում արդեն հասանելի է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

մոդեռնա

Այսօրվանից Երևանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կայաններում հասանելի է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը. դրանով վաղվանից կարող են պատվաստվել նաև մարզերում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը Հայաստանին նվիրաբերել է Լիտվայի կառավարությունը։

--00--ԱԹ