Թուրք ընդդիմադիր գործչին մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում է սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

թուրք

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր և այդ  կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հիմքով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նա, մասնավորապես, մեղադրվում է «պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու» մեջ։ 

Անատոլիայի հանրապետական գխավոր դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ Քաֆթանջըօղլուի համար մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացվել։ Եթե մեղադրական եզրակացությունն ընդունվի, ապա Քաֆթանջըօղլուն կկանգնի դատարանի առաջ։ 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչը 2020թ. ապրիլի 14-ին ունեցած ելույթում պնդել էր, որ Ֆահրեթին Ալթունի տան մոտակայքում ապօրինի շինարարություն է կատարվել, որին միջամտել է Ստամբուլի քաղաքապետարանը։ Ֆահրեթթին Ալթունի փաստաբանը Քաֆթանջըօղլուի պնդումների վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատախազություն, որի հիման վրա սկսվել էր հետաքննություն իրականացվել։ 

--00--ԱԹ