Էջմիածնի քաղաքապետը շնորհավորել է հոգևոր մայրաքաղաքի 2706-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Դիանա Գասպարյան

Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է քաղաքի տոնի կապակցությամբ։

«Այսօր մեր սիրելի քաղաքի, հայոց հոգևոր մայրաքաղաքի տոնն է՝ 2706-ամյակը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի կապակցությամբ:

Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը: Հավաստիացնում եմ ձեզ, թերևս ինքներդ էլ տեսնում եք, որ քաղաքապետարանի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր քաղաքն օրեցօր գեղեցկանա: Այս ուղղությամբ դեռ շատ ու շատ անելիք ունենք:

Եկեք այսօրվանից է՛լ ավելի անկեղծ սիրենք մեր քաղաքը, փայփայենք, լինենք սրտացավ և հոգատար մեր քաղաքի հանդեպ: Մեր քաղաքն արժանի է այդ սիրուն:

Տոնդ շնորհավոր Էջմիածին, տոնդ շնորհավոր մեր սուրբ քաղաք, աշխարհի բոլոր հայերի հոգևոր մայրաքաղաք»,-գրել է նա։

--00--ԱԹ