Սաակաշվիլու հայրը որդուն կոչ է արել դադարեցնել հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Նիկոլոզ

Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սաակաշվիլիի հայրը նրան կոչ է արել դադարեցնել հացադուլը: Նիկոլոզ Սաակաշվիլին նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ դիմելով անազատության մեջ գտնվող որդուն:

«Միշա, դիմում եմ քեզ իբրև հայր ու բժիշկ: Խոսքը հացադուլի մասին է, որը քո առողջության վրա լավ հետևանք չի թողնի: Այն միայն կվնասի: Խնդրում եմ քեզ, դադարեցրու այդ ակցիան, ուժերդ ու էներգիադ հավաքիր՝ հետագա պայքարի համար»,- գրել է նա:

 

--00--ԱԹ