ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են քննարկել Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը:

ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ նշված է․

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել են հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում ` ձերբակալվածներին, անհայտ կորածներին և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձին»:

Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը` համաձայնության ոլորտներ գտնելու համար:

Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտում են սկզբունքորեն պատրաստակամություն միմյանց հետ հանդիպելու համանախագահների հովանու ներքո:

Համանախագահները հույս ունեն քննարկել կողմերի հետ հանդիպման անցկացման ձևն ու մանրամասները և հայտարարել են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու պատրաստակամության մասին՝ քննարկելու այդ գործընթացի հաջորդ քայլերը:

--00--ԱՀ