Իրանը պատրաստ է մասնակցել ՀՀ-ի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը: Այդ մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլլահ Խադեմին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին», - ասել է Խադեմին:

--00--ԱՀ