ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են արել Գյումրիի խոշոր խանութներում, գրանցվել են խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

45

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնովարակի տարածումը կանխարգելուն միտված ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքի իրացման ցանցում:

ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն այսօր ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են անցկացրել Գյումրի քաղաքի և հարակից շրջանների խոշոր խանութներում։

Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:

--00—ԼՄ