Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Եվրապոլի գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 17-ին  հանդիպել է Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրապոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այդ համատեքստում կարևորվել է Եվրապոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվել են նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։

Եվրապոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։