Տոնոյանի ասածը հետևյալն է՝ ինձ ձեռք չտաք, թե չէ կխոսեմ. Հայկ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«2018-ի հեղափոխության նախաձեռնողների շարժումը հակաղարաբաղյան էր, ինչի «արդյունքներն» էլ վայելում ենք։ Իշխանությունը թող ուշի-ուշով կամ թուղթ ու գրիչով սպասի նախագահ Սերժ Սարգսյանի հետագա ելույթներին, որպեսզի հասկանա, թե ինչ  նկատի ուներ նա, երբ ասում էր, որ հեղափոխությանը աջակցում էին արտաքին մեծ ուժեր, որոնց օգնությամբ էլ Շուշին ու Հադրութը նվիրեցին Ադրբեջանին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանների հայտարարությանը, թե  Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն այն չի  օգտագործում հանրային  տիրույթում սեփական պաշտպանության համար, պատգամավորը նշեց.

«Դավիթ Տոնոյանը կես տարի առաջ հարցազրույց էր տվել, երկար հարցազրույց էր, բայց կարելի է փոխարինել մեկ նախադասությամբ՝ ինձ ձեռք չտաք, թե չէ կխոսեմ, և փաստաբանների այսօրվա հայտարարությունը դրա երկրորդ սերիան էր: Տոնոյանը տարիների վատակ ունեցող սպա  է, հույս ունեմ՝ վերջում պատմության ճիշտ կողմում կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։