Դիլիջանի թունելը 7 ժամ կիսով չափ հոսանքազրկվելու է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

թունել

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԱԹ