ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Խորհրդարանում այսօր՝ հունվարի 18-ին, կայացավ ԱԺ մշտական հանձնաժողովների նախախագահների ընտրությունը։ Փակ-գաղտնի ընտրությանը 132 պատգամավորից մասնակցել է 129-ը։ Ըստ այդմ՝ ԱԺ-ում ստեղծվեց 11 մշտական հանձնաժողով, որից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանը» և 1 հանձնաժողով՝ «Լուսավոր Հայաստանը»: 

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, որը կունենա 12 անդամ, նախագահելու է Նարեկ Զեյնալյանը (կողմ՝ 112, դեմ՝ 16, անվավեր՝ 1 քվեաթերթիկ). «Իմ քայլը» խմբակցություն։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ 14 անդամով, նախագահելու է Ռուբեն Ռուբինյանը (կողմ՝ 117, դեմ՝ 12). «Իմ քայլը» խմբակցություն։

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ 12 անդամով, կնախագահի Մխիթար Հայրապետյանը (կողմ՝ 116, դեմ՝ 11, անվավեր՝ 2). «Իմ քայլը» խմբակցություն:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ 10 անդամով, կնախագահի Արման Եղոյանը (կողմ՝ 108, դեմ՝ 17, անվավեր՝ 4). «Իմ քայլը» խմբակցություն։

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 10 անդամով, կնախագահի Նաիրա Զոհրաբյանը (կողմ՝ 127, դեմ՝ 2). «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ 11 անդամով, կնախագահի Անդրանիկ Քոչարյանը (կողմ՝ 122, դեմ՝ 4, անվավեր՝ 3). «Իմ քայլը» խմբակցություն։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ 15 անդամով, կնախագահի Վլադիմիր Վարդանյանը (կողմ՝ 122, դեմ՝ 6, անվավեր՝ 1). «Իմ քայլը» խմբակցություն։

Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ 11 անդամով, կնախագահի Միքայել Մելքումյանը (կողմ՝ 122, դեմ՝ 6, անվավեր՝ 1). «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն։

Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովը՝ 12 անդամով, կնախագահի Վարազդատ Կարապետյանը (կողմ՝ 127, դեմ՝ 2). «Իմ քայլը» խմբակցություն:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 15 անդամով, կնախագահի Բաբկեն Թունյանը (կողմ՝ 123, դեմ՝ 6). «Իմ քայլը» խմբակցությունը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով, կնախագահի Մանե Թանդիլյանը (կողմ՝ 116, դեմ՝ 10, անվավեր՝ 3). «Լուսավոր Հայաստան» խմբակցություն։

Շաբաթվա սկզբից 7-րդ գումարման ԱԺ-ն երկար քննեց հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, քառօրյան բավարար չեղավ, և պատգամավորները ստիպված արտահերթ գումարեցին ուրբաթ։

Նախորդ՝ 6-րդ գումարման, խորհրդարանն ունեցել է 11 հանձնաժողով։ Այժմ ավելացող երկու հանձնաժողովներն են լինելու՝ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ու  տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: