«Խոսուն թվեր»․ «Հայաստան»-ի պատգամավորը ՀՀ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշն է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

թադևոս

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը «Խոսուն թվեր․ 2021 թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022 թ․ համար խոստացվողը» վերտառությամբ հոդված է հրապարակել։

2021 թ․ հունվար-օգոստոս՝ 2020 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ․

  • ՏԱՑ (տնտեսական ակտիվության ցուցանիշ)՝ +4,9 տոկոս, իսկ օրինակ՝ Վրաստանում՝ +12 տոկոս (շուրջ 2,5 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը),
  • պետական բյուջեի եկամուտների աճ՝ 11 տոկոս,
  • պետական բյուջեի ծախսերի աճ՝ 10,4 տոկոս,
  • պետական բյուջեի պակասուրդի աճ՝ 6,1 տոկոս,
  • անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերի աճեր՝ 0,
  • միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով,
  • ՍԳԻ (միջին գները) +6,4 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս,
  • սննդամթերքի գները՝ +9,3 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս։

2021 թ․ սեպտեմբեր՝ 2020 թ․ սեպտեմբերի համեմատ․

  • սննդամթերքի գները՝ +15,4 տոկոս,
  • բանջարեղեն՝ +64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ +55,1 տոկոս, ձու՝ +27,4 տոկոս։

2021 թ․ 2-րդ եռամսյակ․

  • նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 70044 դրամ,
  • նվազագույն ամսական աշխատավարձի չափ՝ 68000 դրամ,
  • կենսաթոշակների միջին չափ՝ շուրջ 40000 դրամ,
  • կենսաթոշակի նվազագույն չափ՝ 26500 դրամ։

2021 թ․ հունվար-օգոստոս․

  • օտարերկրյա ներդրումների ընդհանուր զուտ ներհոսք՝ +280 մլն․ ԱՄՆ դոլար,
  • օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք՝ +85,7 մլն․ ԱՄՆ դոլար,
  • պետական պարտքի աճ՝ 12 տոկոս կամ 1 միլիարդ ԱՄՆ դոլար (31.08.2021թ. կազմել է շուրջ 8,953 միլիարդ ԱՄՆ դոլար),
  • պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարում՝ շուրջ 30 տոկոս,

2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված․

  • ընդհանուր եկամուտներ՝ 1,946 տրիլիոն դրամ, աճ՝ 29 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 3 անգամ),
  • հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,844 տրիլիոն դրամ, աճ՝ 28 տոկոս,
  • ընդհանուր ծախսեր՝ 2,188 տրիլիոն դրամ, աճ՝ 18,2 տոկոսով (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 1,8 անգամ),
  • կապիտալ ծախսերի աճ՝ 60,2 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսին թերակատարում՝ շուրջ 30 տոկոսով),
  • պակասուրդ՝ 242,2 միլիարդ դրամ, նվազում՝ 29 տոկոս,
  • անապահովության նպաստների չափերի բարձրացում՝ 0,
  • նվազազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի որոշ այլ տեսակների չափերի միջին աճ՝ 7-8 տոկոսով,
  • նվազագույն ամսական աշխատավարձի աճ՝ 0,
  • հանրային ծառայողների բազային աշխատավարձի աճ՝ 0,
  • զբաղվածության պետական ծրագրի ֆինանսավորման նվազում՝ 25 տոկոսով,
  • թիրախավորում՝
  • սպառողական ապրանքների գների աճը 2022թ․՝ մինչև 5,5 տոկոս, 2021թ․՝ 7 տոկոս,
  • ՀՆԱ-ի աճը 2022թ․՝ 7 տոկոս, 2021թ․՝ 6,5 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին՝ 4,9 տոկոս)։

Պետական բյուջեի սոցիալական բնույթին հատկանշական օրինակ

  • նախորդ տարվա համեմատ 2004 թ․ կենսաթոշակի միջին չափը բարձրացվել է 32,3 տոկոսով,
  • նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է 1,6 անգամ:
  • --00—ԼՄ