Դավրոսում լույս է տեսել Նիկոլ Փաշինյանի հոդվածը․ ՀՀ վարչապետը կիրակի կմեկնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի մեկնում է Դավոս։ Այդ մասին վարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», - գրել է վարչապետը։

Վերջին անգամ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցել էր 2018-ի հունվարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով։ Դրանից առաջ Հայաստանը ինը տարի չի մասնակցել այդ համաժողովի աշխատանքին։