Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի եւ մյուսների գործը դատարանում է. հայտնի է՝ ով կքննի այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Գորիսի համայնքապետի տեղակալներ Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի եւ մյուսների գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը քննելու է Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը:

Իրինա Յոլյանը, զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պարտականություններ ժամանակավոր կատարողի պաշտոնը, նույն ղեկավարի տեղակալ, Սոցիալական եւ բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ Արմինե Չոփչունցի եւ Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններն, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3200000 ՀՀ դրամի էական վնաս:

Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ եւ կառավարչական գործառույթներով, ծառայողական կախվածությունը եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հարկադրել է նախընտրական քարոզչությանտ ապահովել 80 անձի մասնակցություն:

Բացի այդ, Մենուա Հովսեփյանը Արմինե Չոփչունցի եւ Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններն, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3200000 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Մենուա Հովսեփյանը պաշտոնեական դիրքը օգտագործմամբ առերեւույթ կատարել է իրեն վստահվախ համայնքի բյուջետային միջոցներից զգալի չափերի՝ 100000 ՀՀ դրամի վատնում:

--00--ԱՀ