Չպատվաստված կամ թեստ չհանձնած աշխատողներին կարգելեն աշխատանքի գնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Կորոնավիրուս

Գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստումը հաստատող սերտիֆիկատ կամ թեստի բացասական արդյունքը հաստատող թուղթ,  ապա գործատուն իրավունք ունի աշխատողին թույլ չտալ ներկայանալ աշխատանքի, նաև՝ այդ ժամանակահատվածի համար չվճարել աշխատավարձ։

«Անընդմեջ 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը», - ասաց նա։

--0--ԿԿ