Եթե Տոնոյանի փաստաբանները գործի վրա ազդելու մեսիջ են փոխանցում, իշխանությունը չի միջամտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Այժմ համակարգային կոռուպցիա գոյություն չունի, բայց եթե որևէ նախարար կամ պաշտոնյա իր պաշտոնեական դիրքը չարաշահել է, կամ եթե իր ձեռքը թաթախված է կոռուպցիայի մեջ, պետք է իր արածների համար պատասխանատվություն կրի։ Դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած քաղաքականությունն է»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Անդրադառնալով  պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանների հայտարարությանը (ըստ պաշտպանական կողմի՝ Տոնոյանը պաշտոնից ազատվելուց հետո ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը և ՀՀ ազգային անվտանգությունը-խմբ․), որը մեկնաբանվեց որպես իշխանությանն ուղղված զգուշացում, Բաքոյան նկատեց․

«Եթե ինչ-որ մեսիջներ են փորձում փոխանցել և ազդեցություն ունենալ գործի վրա, ապա իշխանությունները որևէ կերպ չեն միջամտելու: Մարդիկ, եթե մտածում են, որ այս իշխանությունների հետ կարող են շանտաժի լեզվով խոսել, ապա դա հնարավոր չէ։ Եթե որևէ մեկն ինչ -որ քայլ է արել, պետք է այդ քայլի համար պատասխանատվություն կրի, իսկ տվյալ գործին ես չէ, որ պետք է գնահատական տամ»:

Մանրամասները՝ տեսանյութում։