ՌԴ-ն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է անում վերացնել հումանիտար խնդիրները

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անդադար գործունեություն են ծավալում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  անդրադառնալով Մարտակերտ շրջանի Մատաղիս գյուղում օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին:

«Տվյալ ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրի առաջնորդների հայտարարությունների բոլոր դրույթների անխափան կիրառումը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ խնդրահարույց հարցերը, փոխանակել գերիներին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով և ականապատման քարտեզները»,- ասել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ ամբողջական հետաքննությունն է պետք Լեռնային Ղարաբաղում ողբերգական պատահարները բացառելու համար։

Նա ցավակցություն է հայտնել Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության կապակցությամբ։

--00—ՄՀ