ԱԱՏՄ-ն մեկ շաբաթում իրականացրել է 2571 ստուգայց և բացահայտել 275 խախտում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

․

Անցնող շաբաթվա ընթացքում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն ամբողջ հանրապետությունում իրականացրել են ընդհանուր 2571 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 275 խախտում։

Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների պատկերը հետևյալն է.

- Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1712 ստուգայց, 116 խախտում, 3 տուգանք,

- Արևելյան տարածքային կենտրոն՝ 575 ստուգայց, 116 խախտում,

- Արևմտյան տարածքային կենտրոն՝ 141 ստուգայց,

- Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 59 ստուգայց, 34 խախտում, 8 տուգանք,

- Հարավային տարածքային կենտրոն՝ 84 ստուգայց, 9 խախտում։

--00--ԱՀ