Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`  Ասլան Ավետիսյանը նշանակվել է Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Ասլան Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

--00--ԱՀ