ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հոկտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը:
Մինչ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն 4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը: Կրակոցների արդյունքում տուժածներ չկան, իսկ Ս. Գրիգորյանը տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ:
--00—ԼՄ