ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24 News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրոպական Միության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Կլաարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման և վստահության մթնոլորտի ստեղծման հարցում:
Հիշեցնենք, որ նախօրեին եվրոպացի պաշտոնյան հայտնել էր Երևան, Բաքու և Թբիլիսի կատարելիք այցերի մասին:
--00--ԱԹ