Ավինյանը կնշանակվի ոչ թե ԶՄՊԿ տնօրեն, այլ հոգաբարձուների խորհրդի անդամ. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ավինայն

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ոչ թե կնշանակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, ինչպես գրվել է մամուլում, այլ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները Ավինյանի մերձավոր շրջապատից։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունում վերջերս տեղի է ունեցել բաժնետերերի փոփոխություն, ըստ որի ամենամեծ բաժինն անցել է GeoPromining ընկերությանը, որը հանքարդյունաբերությամբ է զբաղվում Հայաստանում և Ռուսաստանում։ Ամենախոշոր բաժնետերն էլ կապիտալի15 %-ը փոխանցել է կառավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով կառավարության ձեռք բերած բաժնետոմսերի մասին լուրը, հայտարարել էր, թե GeoPromining-ը պատրաստվում է Հայաստանում կառուցել պղնձաձուլարան, որի շնորհիվ մեր երկրից կարտահանվի ոչ թե խտանյութը, այլ արդեն պատրաստի արտադրանք, ինչպես նաև ատոմակայան։

Ի դեպ, ատոմակայան կառուցելու մասին լուրը բավական թերահատավություն առաջացրեց մասնագետների շրջանում, քանի որ GeoPromining-ը երբեք ատոմակայան չի կառուցել, իսկ ՌԴ-ում այդպիսի մասնագիտացում և իրավասություն ունի բացառապես «Ռոսատոմ» պետական ընկերությունը։

--00—ԼՄ